Inecobank Yerevan Spring Run

Ապրիլի 30, 2023

ԳՐԱՆՑՈՒՄ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

«Արմ Մարաթոն» հիմնադրամը ամեն տարի կազմակերպում է մի շարք վազքին առնչվող միջոցառումներ Հայաստանում: Գարնանային վազքն այս շարքի առաջին միջոցառումն է, որը տեղի կունենա 2023թ.-ի ապրիլի 30-ին: Վազքին առնչվող կարևոր տեղեկատվություն և նպատակներ՝

  • Բացառապես բարեգործական միջոցառում. միջոցառման ողջ հասույթը ուղղցելու է "Հայ Մայրեր" բարեգործական ՀԿ-ին;
  • Աջակցել առողջ ապրելակերպի զարգացմանը Հայաստանում
  • Հայաստանում սպորտային տուրիզմի առաջխաղացում
  • Բաց է տարբեր ֆիզիկական հնարավորություններ ունեցող մասնակիցների համար, տարածությունները ներառում են 1 կմ մանկական վազքից մինչև 10 կմ մրցատաւրածություն
  • Չափումն իրականացվում է պրոֆեսիոնալ ժամանակաչափ սարքավորումներով

Ինեկոբանկ Երևանի Գարնանային Վազքի կարճ ակնարկ

Երևանի Գարնանային Վազքը բարեգործական վազքի միջոցառում է, որը կազմակերպվում է Երևանում ապրիլ ամսվա ավարտին կամ մայիս ամսվա սկզբին: Միջոցառման կազմակերպիչներն են Արմ Մարաթոն հիմնադրամը, Triclub Yerevan եռամարտի ակումբը, Երևանի քաղաքապետարանը: Այս տարի մեր շահառուն և գործընկերն է "Հայ Մայրեր" բարեգործական ՀԿ-ն:


Երևանի Գարնանային վազքը կազմակերպվում է Երևանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Հրազդանի կիրճում: 5կմ, 10կմ և Relay վազքերը չափվելու են ճշգրիտ չափման սարքավորումներով:

Միջոցառումը բաց է տարբեր ֆիզիկական պատրաստվածության մասնակիցների համար, ովքեր կարող են ընտրել չորս մրցատարածություններից մեկը՝

  • 1կմ մանկական վազք մինչև 12 տարեկան երեխաների համար (մինչև 7 տարեկան երեխաներին պետք է ուղեկցի ծնողներից մեկը)
  • 5կմ - 13 տարեկան և ավելի մեծ մասնակիցների համար
  • 10կմ - 16 տարեկան և ավելի մեծ մասնակիցների համար
  • 4*2,5կմ թիմային վազք - թիմ, 13 տարեկան և ավելի մեծ մասնակիցների համար

Ընդհանուր տեղեկատվություն

Գարնանային վազքը կազմակերպվում է Երևան քաղաքի տարածքում՝ Հրազդանի կիրճի երկայնքով: Մրցումն անց է կացվում ծովի մակերևույթից 970-1070 մետր բարձրության վրա:

Մրցատարածություններ

Երևան Գարնանային վազքի մրցմանը կարող են մասնակցել.

  • 1կմ մանկական վազք - մինչև 12 տարեկան երեխաները (մինչև 7 տարեկան երեխաներին պետք է ուղեկցի ծնողներից մեկը)
  • 5կմ - 13 տարեկան և ավելի մեծ մասնակիցների համար
  • 10կմ - 16 տարեկան և ավելի մեծ մասնակիցների համար
  • 4*2,5կմ թիմային վազք - 13 տարեկան և ավելի մեծ մասնակիցները

Վազքի մասնակցության և տարիքային խմբերում ընդգրկվելու համար մասնակցի տարիքը որոշվում է 2023թ դեկտեմբերի 31-ի դրությամբ:

Գրանցում և մասնակցության վճար

Մասնակցության վճար

Մրցատարածություն Մինչև ապրիլի 28, 2023 Ապրիլի 29, 2023 (EXPO)
1կմ մանկական վազք 5000 6000
5կմ 7000 8000
10կմ 9000 10000
Էստաֆետա 22000 24000

Մեկնարկային փաթեթը ներառում է միջոցառման շապիկ և վազքի համար էլեկտրոնային չիպով։

Չեղարկումներ

Մասնակցության վճարը վերադարձի ենթակա չէ: Մասնակցի և տարածության փոփոխում հնարավոր է իրականացնել մինչև սույն թվականի ապրիլի 28-ը: Առավել կարճ մրցատարածություն փոխելու պարագայում վերջինիս և գրանցված տարածության գումարային տարբերությունը վերադարձի ենթակա չէ: Առավել երկար մրցատարածության պարագայում մասնակիցը պարտավորվում է վճարել տարբերությունը EXPO-ի ժամանակ կամ կատարել բանկային փոխանցում «Արմ Մարաթոն» հիմնադրամի բանկային հաշվեհամարին: Փոփոխությունների և հարցերի դեպքում կարող եք գրել info@armeniamarathon.org էլ. Փոստին:

Մեկնարկային փաթեթների տրամադրում

Մեկնարկային փաթեթները տրամադրվելու են 2023թ ապրիլի 29-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում 10:00-19:00: Փաթեթը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:

Մեկնարկ, ընթացք և ավարտ

  • Մեկնարկի օր՝ ապրիլի 30-ին, 2023
  • Մեկնարկի վայր՝ Հրազդանի կիրճ, Ֆլորանս ռեստորանի հարևանությամբ, Երևան, Հայաստան: Մեկնարկի և ավարտի կետերը համընկնում են;
  • Վազքի միջոցառման ամբողջ ընթացքը Հրազդանի կիրճում է:

Կայաններ

Ջրի կայանը 10կմ մրցատարածության 5կմ հատվածում է: Կայանում վազորդներին տրամադրվելու է միայն ջուր: Առաջին օգնություն հասանելի է մեկնարկ / ավարտ հատվածում:

Կանոններ և կանոնակարգ

raceinfo-map

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Ապրիլի 29, 2023 – EXPO, մեկնարկային փաթեթների տրամադրում

Վայր: Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում, Մ.Խորենացի 15

10:00–19:00 — EXPO բացում:Գրանցված մասնակիցների մեկնարկային փաթեթների տրամադրում:

Ապրիլի 30, 2023 – Միջոցառման օր

Մեկնարկ — Հրազդանի կիրճ (Ֆլորանս ռեստորանի հարևանությամբ)

9:00 — Մեկնարկային հատվածի բացում

09:30-09:45 — Նախավարժանք

10:00 — Մանկական վազքի մեկնարկ

10:30 — 5կմ վազքերի մեկնարկ

11:30 — 10 կմ և 4*2,5կմ վազքերի մեկնարկ

13:00 — Վազքի ավարտ

13:00 — Մրցանակաբաշխություն

13:30 — Մեկնարկային հատվածի փակում

ԿԱՐԵՎՈՐ: Մեկնարկային փաթեթի ստացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ: Անչափահաս մասնակիցները պետք է ներկայանան ծնողներից մեկի հետ, ով պետք է ստորագրի համապատասխան փաստաթուղթ:

Բարեգործություն

Այս տարի Ինեկոբանկ Երևանի Գարնանային վազքը աջակցում է «Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ-ին: Այս տարվա ծրագրի մասով լրացուցիչ տեղեկատվություն շուտով կտրամադրվի: «Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ-ն 2012 թվականից ի վեր աջակցում է հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին՝ տրամադրելով վերականգնողական թերապիաներ, հատուկ գույք ու սարքավորումներ։ Կազմակերպությունն իրականացնում է նաև սոցիալական տարբեր ծրագրեր՝ աջակցելով հաշմանդամություն ունեցող անապահով ընտանիքների մայրերին ստանալ մասնագիտություն ու անհրաժեշտ պարագաներ, հնարավորություն ստեղծելով ապահովել նրանց զբաղվածությամբ ու կայուն եկամտով։

Կամավորներ

Ինեկոբանկ Երևանի գարնանային վազքը շնորհակալություն է հայտնում կամավորներին միանալու ցանկության համար: Եկեք դարձնենք այս միջոցառումն իրական խրախճանք մարզիկների, Երևանի բնակիչների և այցելուների համար:


Ցանկացած մեծ և փոքր սպորտային միջոցառում ունի կամավորների կարիք միջոցառման կայացման համար, կամավորների ներդրումն անգին է: Այս միջոցառումը բացառություն չէ, մենք վստահ ենք ներգրավել բազմաթիվ կամավորների Ինեկոբանկ Երևանի Գարնանային վազքի կայացման համար:

Եթե դուք ընկերասեր եք և պատասխանատու, եթե սիրում եք օգնել մարդկանց և աջակցում եք առողջ ապրելակերպին, ապա միացեք մեր կամավորների թիմին:

Հիմնվելով մեր նախորդ տարիների փորձի վրա, մեր բազում կամավորներ ապագայում միացել են մեր վազքերին՝ որպես վազորդներ: Եթե դուք արդեն հետաքրքրված եք սպորտով, բայց չեք կարող մասնակցել որևէ պատճառով, ապա կարող եք միանալ միջոցառմանը որպես կամավոր. Չէ՞ որ դուք ինքներդ գիտեք, թե որքան կարևոր են օգնությունը, մեկ բաժակ ջուրը կամ ավարտին ստացված մեդալը:

Յուրաքանչյուր կամավորի կտրամադրվի կամավորի սերտիֆիկատ:

Երևան Գարնանային վազքի կամավոր դառնալու համար միացեք Ֆեյսբուքի մեր կամավորության համայնքին՝ https://www.facebook.com/groups/939256272779286

Կազմակերպիչներ

Ինեկոբանկ Երևանի Գարնանային վազքը կազմակերպվում է Արմ Մարաթոն հիմնադրամի, Հայ Մայրեր ՀԿ-ի, Triclub Yerevan եռամարտի ակումբի և Երևանի քաղաքապետարանի կողմից:

Մեր կազմակերպչական թիմը բաղկացած է պրոֆեսիոնալ սպորտային միջոցառումների կազմակերպիչներից, ովքեր նաև ցիկլիկ սպորտի և հատկապես վազքի ջատագովներ են: Մենք սիրում ենք վազել. Սա ըստ երևույթի մեր ամենակարևոր բնութագիրն է և մենք ուզում ենք, որ մեր երկրի և քաղաքի բնակիչները վարակվեն այս սիրով:

Մենք նաև փորձում ենք կարևոր դարձնել մեր միջոցառումները՝

  1. մենք ձգտում ենք մեր միջոցառումներում ստեղծել պրոֆեսիոնալիզմ՝ ճշգրիտ չափումով վազքուղիներով, ճշգրիտ միջազգային մակարդակի ժամանակաչափ սարքավորումներով և ազնիվ մրցակցության պայմաններ բոլոր մասնակիցներիի համար
  2. մենց ցանկանում ենք օգնել կարիքավորներին։ Մեր բոլոր վազքի միջոցառումներն ունեն բարեգործական բաղադրիչ
  3. մենք ցանկանում ենք առավել մեծ թվով տուրիստներ ներգրավել Հայաստան՝ առաջարկելով բացառիկ ծառայության որակ, միջազգային մակարդակի միջոցառման կազմակերպում
organizers

Հարցերի դեպքում գրեք

Մեր նորություններին կարող եք հետևել սոցիալական ցանցերի մեր էջերի միջոցով