OneRun Armenia

ՀՈՒՆԻՍԻ 4, 2023

Գրանցում

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

«Արմ Մարաթոն» հիմնադրամը ամեն տարի կազմակերպում է մի շարք վազքին առնչվող միջոցառումներ Հայաստանում: OneRun-ը առաջին միջազգային միջոցառումն է, որը համակազմակերպվում է «Հերոսների մրցավազք» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության հետ: Ինչ է կարևոր իմանալ միջոցառման մասին՝

Մարաթոնի առանձնահատկություններն ու նպատակները՝

  • Միջազգային վազքի միջոցառում, որը զուգահեռ անց է կացվելու 6 երկրներում (ՌԴ (մի շարք քաղաքներում), Բելառուս, Չինաստան, Ղրղզստան, Տաջիկստան, Հայաստան)
  • Բարեգործական միջոցառում. «Շտապիր դեպի բարին» հիմնադրամը կլինի միջոցառման բարեգործական գործընկերը
  • Աջակցել առողջ ապրելակերպի զարգացմանը Հայաստանում
  • Հայաստանում սպորտային տուրիզմի առաջխաղացում
  • Բաց է տարբեր ֆիզիկական հնարավորություններ ունեցող մասնակիցների համար, տարածությունները ներառում են 1 կմ մանկական վազք, 5կմ, 10 կմ և 21կմ մրցատարածություններ
  • Չափումն իրականացվում է պրոֆեսիոնալ ժամանակաչափ սարքավորումներով:

ONERUN-Ի ԿԱՐՃ ԱԿՆԿԱՐԿ

OneRun Armenia-ն OneRun վազքային միջոցառումների շարքին է պատկանում: Նմանատիպ միջոցառումներ իրականացվում են նաև 6 տարբեր երկրներում՝ ՌԴ-ում, Չինաստանում,Ղրղզստանում, Տաջիկստանում, Բելառուսում և Հայաստանում:

Միջոցառման կազմակերպիչներն են «Արմ Մարաթոն» հիմնադրամը, «Հերոսների մրցավազք» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը,Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Միջոցառման շահառուն և բարեգործական գործընկերն է «Շտապիր դեպի բարին» հիմնադրամը:

OneRun Armenia-ն անց է կացվելու Երևանի Փոքր Կենտրոնի ամենագեղատեսիլ փողոցներով՝ անցնելով Նալբանդյան, Աբովյան, Տերյան, Իսահակյան և մի շարք այլ կենտրոնական փողոցներով: Վազորդները հաղթահարելու են 5կմ, 10կմ և 21կմ մրցատարածություններ, որոնք չափվելու են ճշգրիտ չափման սարքավորումներով: Երեխաների համար հասանելի կլինի 1կմ մանկական մրցատարածությունը:


Միջոցառումը բաց է տարբեր ֆիզիկական հնարավորություններ ունեցող վազորդների համար. Մասնակիցները կարող են ընտրել մրցատարածություններից մեկը՝

  • 21.1 կմ ՝ 18 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
  • 10 կմ՝ 16 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
  • 5 կմ՝ 13 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
  • 1 կմ՝ երեխաներ՝ 0-12 տարեկան, 7 տարեկանից փոքր երեխաները պետք է վազեն ծնողի ուղեկցությամբ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

OneRun Armenia-ն անց է կացվելու Երևան քաղաքի Փոքր Կենտրոնում: Մրցումն անց է կացվում ծովի մակերևույթից 970-1050 մետր բարձրության վրա:

Մրցատարածություններ

OneRun Armenia մրցմանը կարող են մասնակցել.

  • 21.1 կմ ՝ 18 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
  • 10 կմ՝ 16 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
  • 5 կմ՝ 13 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
  • 1 կմ՝ երեխաներ՝ 0-12 տարեկան, 7 տարեկանից փոքր երեխաները պետք է վազեն ծնողի ուղեկցությամբ

Վազքի մասնակցության և տարիքային խմբերում ընդգրկվելու համար մասնակցի տարիքը որոշվում է 2023թ դեկտեմբերի 31-ի դրությամբ: Վազքատարածքի հաղթահարման սահմանված ժամանակ՝ 3 ժամ 21,1կմ վազքի համար։

ԳՐԱՆՑՈՒՄ ԵՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ

Մասնակցության վճար

Մրցատարածություն Մինչև հունիսի 3, 2023 Հունիսի 3, 2023 (EXPO)
1կմ մանկական վազք 5000 6000
5կմ 7000 8000
10կմ 9000 10000
21կմ 12000 13000

Մեկնարկային փաթեթը ներառում է միջոցառման շապիկ և վազքի համար էլեկտրոնային չիպով։ Տեղերը սահմանափակ են, գրանցումը բաց է մինչև չլրանա մասնակիցների առավելագույն քանակը։

ՉԵՂԱՐԿՈՒՄՆԵՐ

Մասնակցության վճարը վերադարձի ենթակա չէ: Մասնակցի և տարածության փոփոխում հնարավոր է իրականացնել մինչև 2023թ. մայիսի 30-ը: Առավել կարճ մրցատարածություն փոխելու պարագայում վերջինիս և գրանցված տարածության գումարային տարբերությունը վերադարձի ենթակա չէ: Առավել երկար մրցատարածության պարագայում մասնակիցը պարտավորվում է վճարել տարբերությունը EXPO-ի ժամանակ կամ կատարել բանկային փոխանցում «Արմ Մարաթոն» հիմնադրամի բանկային հաշվեհամարին: Փոփոխությունների և հարցերի դեպքում կարող եք գրել info@armeniamarathon.org էլ. Փոստին:

ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Մեկնարկային փաթեթները տրամադրվելու են 2023թ հունիսի 3-ին 11:00 – 19:00 Best Western Congress հյուրանոցում, Իտալիայի փող. 1 հասցեում ։ Փաթեթը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:

ՄԵԿՆԱՐԿ, ԸՆԹԱՑՔ ԵՒ ԱՎԱՐՏ

  • Մեկնարկի օր՝ Հունիսի 4, 2023:
  • «Հանրապետություն» մետրոյի կանգառի վերնամաս,Երևան, Հայաստան: Մեկնարկի և ավարտի կետերը համընկնում են։
  • Պաշտոնական վազքուղին ընթանում է Երևանի կենտրոնով՝ 5,1կմ շրջանով: Կազմակերպիչներն իրավունք ունեն փոփոխելու վազքուղին, եթե պաշտոնական երթուղու կիրառման հետ կապված խնդիրներ առաջանան:

ԿԱՅԱՆՆԵՐ

Ջրի / սննդի կետերը տեղակայված են յուրաքանչյուր ~ 2.5կմ տարածություններում: Կայաններում մասնակիցներին տրամադրվում են ջուր և մրգեր: Առաջին օգնություն հասանելի է մեկնարկ / ավարտ հատվածում, ինչպես նաև մրցատարածության ցանկացած կետում՝ ըստ պահանջի:

ԿԱՆՈՆՆԵՐ ԵՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

map
awards

ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Եզրագծին հասած բոլոր մասնակիցները ստանում են մասնակցության մեդալներ:

21.1կմ, 10կմ, 5կմ և 1կմ վազքատարածքների բացարձակ առաջնությունում հաղթող երեք մասնակիցները կանանց և տղամարդկանց մեջ պարգևատրվում են գավաթներով:

Պարգևատրումը կատարվում է՝ ելնելով ժամանակային զուտ արդյունքից, հաշվարկվում է մեկնարկային և վերջնակետային ժամանակը(gun time), վազքուղու վրա ժամանակաչափի օգնությամբ գրանցվող բոլոր կետերը անցնելու դեպքում։

age_group

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

ՀՈՒՆԻՍԻ 3, 2023 – EXPO, մեկնարկային փաթեթների տրամադրում

Վայր: Best Western Congress հյուրանոց, Իտալիայի փող. 1

11:00–19:00 — EXPO բացում:Գրանցված մասնակիցների մեկնարկային փաթեթների տրամադրում:

ՀՈՒՆԻՍԻ 4, 2023 – Միջոցառման օր

Մեկնարկ — Նալբանդյան փողոց («Հանրապետություն» մետրոյի կանգառի վերնամասում)

08:00 — Մեկնարկային հատվածի բացում

08:45 — Նախավարժանք

09:00 — Մանկական վազքի մեկնարկ

09:30 — 5կմ, 10 կմ և 21կմ վազքերի մեկնարկ

12:30 — Վազքի ավարտ

12:30 — Մրցանակաբաշխություն

13:00 — Մեկնարկային հատվածի փակում

ԿԱՐԵՎՈՐ: Մեկնարկային փաթեթի ստացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ: Անչափահաս մասնակիցները պետք է ներկայանան ծնողներից մեկի հետ, ով պետք է ստորագրի համապատասխան փաստաթուղթ:

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

«Շտապիր դեպի բարին» հիմնադրամը իր գործընկերների հետ միասին կազմակերպում է 7-օրյա ամառային ճամբար սահմանամերձ գյուղերի 300 երեխաների համար։ Ամառային ճամբարի ընթացքում երեխաները հնարավորություն կունենան մասնակցել տարբեր վորքշոփերի, ձեռք բերել բիզնեսին վերաբերող գիտելիքներ, որոնք կօգնեն նրանց այլ աշխարհայացք ձևավորելու առումով։ Նրանք ստացած գիտելիքները ներդնելու հնարավորություն կունենան համայնքները և գյուղերը զարգացնելու հարցում։ Նախատեսված է ճամբարը հիմնել Հանքավանի Զեփյուռ հանգստյան գոտու տարածքում ։ Հիմնադրամը գործընկերների և Ձեր օգնությամբ կհոգա բոլոր ծախսերը՝ տեղափոխություն, կացություն, սնունդ ,բժշկական ծառայություններ ՝ անհրաժեշտության դեպքում։ Այն կապահովի կրթական ծրագրերի իրականացումը և անհրաժեշտ բոլոր պարագաների տրամադրումը ։Սա ձեզանից յուրաքանչյուրի համար շատ լավ հնարավորություն է ներդրում անել շատ կարևոր գործի համար, այն է՝ ամրացնել սահմանամերձ գյուղերը , օգնել այնտեղ ապրող երեխաներին ձեռք բերելու համապատասխան գիտելիքներ և հետագայում շենացնել իրենց հող հայրենին։

ԿԱՄԱՎՈՐՆԵՐ

Արմ Մարաթոն թիմը շնորհակալություն է հայտնում կամավորներին միանալու ցանկության համար: Եկեք դարձնենք այս միջոցառումն իրական խրախճանք մարզիկների, Երևանի բնակիչների և այցելուների համար:


Ցանկացած մեծ և փոքր սպորտային միջոցառում ունի կամավորների կարիք միջոցառման կայացման համար, կամավորների ներդրումն անգին է: Այս միջոցառումը բացառություն չէ, մենք վստահ ենք ներգրավել բազմաթիվ կամավորների OneRun Armenia վազքի կայացման համար:

Եթե դուք ընկերասեր եք և պատասխանատու, եթե սիրում եք օգնել մարդկանց և աջակցում եք առողջ ապրելակերպին, ապա միացեք մեր կամավորների թիմին:

Հիմնվելով մեր նախորդ տարիների փորձի վրա, մեր բազում կամավորներ ապագայում միացել են մեր վազքերին՝ որպես վազորդներ: Եթե դուք արդեն հետաքրքրված եք սպորտով, բայց չեք կարող մասնակցել որևէ պատճառով, ապա կարող եք միանալ միջոցառմանը որպես կամավոր. Չէ՞ որ դուք ինքներդ գիտեք, թե որքան կարևոր են օգնությունը, մեկ բաժակ ջուրը կամ ավարտին ստացված մեդալը:

Յուրաքանչյուր կամավորի կտրամադրվի կամավորի սերտիֆիկատ և շապիկ:

OneRun Armenia-ին որպես կամավոր դառնալու համար միացեք Ֆեյսբուքի մեր կամավորության համայնքին՝ https://www.facebook.com/groups/ArmMarathonVolunteers/

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ

Միջոցառման կազմակերպիչներն են «Արմ Մարաթոն» հիմնադրամը, «Հերոսների մրցավազք» ոչ առևտրային կազմակերպությունը,Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Մեր կազմակերպչական թիմը բաղկացած է պրոֆեսիոնալ սպորտային միջոցառումների կազմակերպիչներից, ովքեր նաև ցիկլիկ սպորտի և հատկապես վազքի ջատագովներ են: Մենք սիրում ենք վազել. Սա ըստ երևույթի մեր ամենակարևոր բնութագիրն է և մենք ուզում ենք, որ մեր երկրի և քաղաքի բնակիչները վարակվեն այս սիրով:

«Արմ Մարաթոն» հիմնադրամը ՀՀ-ում ամենախոշոր վազքային միջոցառումների կազմակերպիչն է, որը կազմակերպում է ամենամեծ միջազգային միջոցառումը՝ Երևանի մարաթոնը, ինչպես նաև Երևանի գարնանային վազքը, Արահետային վազքն ու մի շարք այլ միջոցառումներ Երևանում և մարզերում:

«Հերոսների մրցավազք» ընկերության նպատակն է մասսայական սպորտի զարգացումը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում և արտերկրում վազքի, հեծանվավազքի, դահուկավազքի և լողի միջոցառումների կազմակերպումը:Ռուսաստանի Դաշնությունում “Забег.РФ” անվամբ անցկացվող OneRun նախագիծը երկու անգամ մտել է Գինեսի ռեկորդների գիրք՝ որպես 2020 և 2021 թվականներին աշխարհում սինխրոն մեկնարկով ամենամեծ կիսամարաթոնը: Կազմակերպությունն իրականացրել է ավելի քան 350 միջոցառումներ ԱՊՀ-ում և Եվրոպայում:

organizers

Հարցերի դեպքում գրեք

Մեր նորություններին կարող եք հետևել սոցիալական ցանցերի մեր էջերի միջոցով